National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.05.2023
Առաջարկվում է տուգանքներ սահմանել սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար
1 / 9

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ: Նախատեսվում է նաեւ սահմանել սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմ` իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով, որը հիմնականում պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Երկրորդ օրինագծով` սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք կրող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազ արդյունահանելն առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

Նույնքան տուգանքի չափ է սահմանվել սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքները GPS համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին չմիացված` հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների եւ սարքավորումների միջոցով իրականացնելու համար:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի` առաջին ընթերցումից հետո Կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է:

Կառավարությունը ներկայացրել էր 6 առաջարկություն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ կան մի շարք հարցեր, որոնք խնդրահարույց են: Նա առաջարկել է առանց փոփոխությունների դրական եզրակացություն տալ նախագծերի փաթեթին: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` լիագումար նիստում մերժել նախագծերը, որից հետո հիմնական զեկուցողի առաջարկով այն կանցնի առաջին ընթերցման փուլ, ինչն էլ հնարավորություն կտա մեկ ամսվա ժամկետում քննարկել եւ լուծել բոլոր խնդիրները:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Բաբկեն Թունյանը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել ապօրինի հանքարդյունահանմանը:

Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է ապօրինի հանքարդյունահանման խնդիրներով: Նա պատգամավորներին առաջարկել է մասնակցել հանձնաժողովի նիստերին, ինչն ընդունվել է:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը հանձնաժողովականներին իրազեկել է Սոթքի հանքավայրում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրա` Սոթքի բաց հանքավայրը մեկ ամսվա ընթացքում կավարտի նախատեսված աշխատանքները: Փակ հանքավայրում ընթանում են շահագործման նախապատրաստական աշխատանքներ: Նշվել է, որ Կառավարությունն իր հնարավորություններով եւ ունեցած խողովակներով ամեն ինչ անում է ծագած խնդիրները լուծելու համար:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 12-ի արտահերթ նիստում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am